ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Հայաստանն ու Ադրբեջանն օլիմպիադայի օրերին կպահպանե՞ն հրադադարի ռեժիմը

Հայաստանն ու Ադրբեջանն օլիմպիադայի օրերին կպահպանե՞ն հրադադարի ռեժիմը
06.02.2014 | 14:58

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համնախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում հաղորդագրություն է զետեղել, որտեղ ասվում է, որ Սոչիում ձմեռային օլիմպիադայի անցկացման ժամանակ Ադրբեջանը և Հայաստանը զորքերի շփման գծում պահպանելու են հրադադարի ռեժիմը:

«Լավ նորություն է: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կրկին հայտնել են՝ Սոչիում ձմեռային օլիմպիադայի անցկացման ժամանակ Լեռնային Ղարաբաղում հրադադրի ռեժիմի պահպանման իրենց հակվածության մասին»,- գրել է Ջ. Ուորլիքը Երևանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ս. Սարգսյանի հետ հանդիպումից հետո:
Ամերիկացի համանախագահը նշել է նաև ՀՀ մայրաքաղաքում անցկացված արդյունավետ բանակցությունների մասին:
«Թեև դեռ չեն որոշվել նախագահների հանդիպման ժամկետները, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր մտադրությունն է հայտնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների շարունակման վերաբերյալ»,- գրում է նա:

Դիտվել է՝ 1240

Մեկնաբանություններ